Սուպերմոդել Ստեֆանի Սեյմուրը ձերբակալվել է ամերիկյան Կոննեկտիկուտ նահանգում հարբած վիճակում մեքենա վարելու համար: Այդ տեղեկությունը երկուշաբթի հաստատել է Կոննեկտիկուտի ոստիկանական վարչությունը: Ի սկզբանե 47-ամյա դիվան ձերբակալվել էր անցած ուրբաթ Գրինվիչ քաղաքի մոտակայքում գտնվող ավտոճանապարհի թիվ 95 տեղամասում:
Ամենայն հավանականությամբ նա սխալ ուղղությամբ էր մտել եւ փորձելով հետ քշել, իր ամենագնացով բախվել էր մեկ ուրիշ մեքենայի: Բայց «ոչ ոք չի տուժել», վստահեցրել են ոստիկանությունից: Կազմված արձանագրության համաձայն, Սեյմուրը դժվարությամբ էր ոտքի վրա մնում, շնչառության մեջ ակնհայտորեն զգացվում էր ալկոհոլի ներկայությունը: Մոդելին 500 դոլար գրավի դիմաց բաց են թողել: Դատական գործի սկիզբը նշանակված է փետրվարի 2-ին:
Ստեֆանի Սեյմուրը 1980-երին եւ 1990-երին հսկայական ժողովրդականություն էր վայելում: Նա գովազդում էր նորաձեւության այնպիսի տների աշխատանքը, ինչպիսիք են «Վերսաչեն», «Իվ Սեն-Լորանը», «Շանելը», «Լորեալը»: 1991-ին եւ 1993-ին նա նկարահանվել է Playboy ամսագրի համար: Հայտնի է նաեւ Guns N’ Roses ռոք խմբի Don't cry եւ November Rain հոլովակներում մասնակցությամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:



























