«Thompson & Morgan» բրիտանական ընկերությունը նոր տարում այգեգործներին կուրախացնի նոր բուսատեսակով, որը կարող է կրկնակի բերք տալ՝ սմբուկ եւ կարտոֆիլ։ Բույսերից յուրաքանչյուրը սեզոնի ընթացքում ապահովում է 4-5 խոշոր սմբուկ եւ 2 կգ կարտոֆիլ։ Դա իդեալական տարբերակ է նրանց համար, ովքեր փոքր հողակտոր ունեն կամ բանջարեղեն են աճեցնում պատշգամբում։
Նոր բույսի մշակմամբ զբաղվող Մայքլ Փերրիի խոսքով՝ բույսը ոչ թե գենային ինժեներիայի, այլ տարբեր տեսակի բույսերի պատվաստման բազմամյա փորձի արդյունք է։ Սելեկցիոներներին հաջողվել է ընտրել սմբուկի եւ կարտոֆիլի տեսակներ, որոնց ցողունը հաջող ներաճում է երիտասարդ ժամանակ պատվաստելիս։ Ստացվում է, որ ցողունի ստորին հատվածը արմատներով պատկանում է կարտոֆիլի թփին, իսկ վերին հատվածը՝ սմբուկին, փոխանցում է Kedem-ը։



























