Բրիտանական The Independent թերթն իրեն հարց է տվել, թե իրոք գոյություն ունի ամուսնանալու   «լավագույն» տարիք: Մասնավորապես, պարբերականը հիշեցրել է Յուտայի համալսարանից հետազոտող Նիկոլաս Վոլֆինգերի մասին: Փորձագետը կարծում է, որ ամուսնալուծության հավանականությունն ամենացածրն է, եթե զույգը  28-ից 32 տարեկանում ամուսնանա: Վոլֆինգերի տեսությունը լուսաբանվել է մամուլում  եւ ընդունվել է որոշակի թերահավատությամբ, նշում է թերթը:

Պարբերականը նաեւ մեջբերում է ամուսնական թերապիայի բրիտանացի հայտնի մասնագետ Էնդրյու Ջ. Մարշալին: Նա ենթադրում է, որ մարդիկ գուցե չափից շատ են ջանում   «իդեալական հարաբերություններ» ցուցադրել: Փորձագետի խոսքով, համարվում է, որ գոյություն ունի «լիարժեք զուգընկեր», որը 100 տոկոսով հասկանում է: «Ցանկալին ներկայացվում է որպես իրականություն. եթե մենք դա անենք ճիշտ օրը եւ հստակորեն ճիշտ եղանակով, կգնանք ճիշտ ուղղությամբ եւ կստանանք ճիշտ ամուսնություն: Մենք վախենում ենք սխալներ թույլ տալ», – պարզաբանել է Մարշալը, գրում է   Gazeta-ն:

Նման օրինակներից մեկը, մասնագետի կարծիքով, ամուսնության օրն է, երբ որոշ զույգեր հարյուր հազարավոր ֆունտեր են ծախսում, որ ամեն ինչ  «իդեալական» լինի` զգեստից մինչ վայրը: