Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում բացվել է աշխարհի ամենափոքր կինոթատրոնը։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով FlashNord –ը։ Կինոթատրոնն իրենից ներկայացնում է վերաձեւավորված թերթի կրպակ եւ տեղավորում է 2 հանիդիսատես։

Կինոթատրոնում ամեն օր հնարավոր է դիտել միայն մեկ ֆիլմ։  Կազմակերպիչների խոսքով՝ ձայնն ու պատկերն ավելի վատը չեն, քան սովորական սրահում։ Ֆիլմերը հեռարձակում է կինոմեխանիկը։

Առաջիկա ֆիլմերի ցուցադրության բոլոր տոմսերը վաճառվել են։