Մոտավորապես 5 մլն աշխատատեղ կվերանա, որպես գենետիկայի, արհեստական ինտելեկտի եւ ռոբոտատեխնիկայի զարգացման արդյունք, տեղեկացնում է Bloomberg-ը` վկայակոչելով Համաշխարհաին տնտեսական ֆորումի հետազոտությունը:
Ժամանակակից 15 ամենանշանակալի շուկաներում մոտավորապես 7 մլն աշխատատեղ կանհետանա եւ մոտ 2 մլն աշխատատեղ կառաջանա որպես տեխնոլոգիաների զարգացման հետեւանք, տեղեկացնում է ՀՏՖ-ի ղեկավարության Future of Jobs զեկույցը: Հետազոտությունն անդրադարձել է տնտեսության այն ոլորտներին, որոնք գործնականում 2 մլրդ աշխատակից են ներառում եւ համաշխարհային աշխատուժի 65 տոկոսը:
Ամենանշանակալի «կրճատումները» կվերաբերեն «սպիտակ օձիքներին», որոնք զբաղվում են վարչական եւ գրասենյակային աշխատանքով: «Սպիտակ օձիքների» շրջանում կորուստները կկազմեն ընդհանուր թվի մոտ 2/3-րդը: Համակարգչային տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ ռոբոտները կփոխարինեն միօրինակ աշխատանք կատարողներին, գրում է Gazeta-ն:



























