Նավաստիների համահունական ֆեդերացիան (PNO) 48-ժամյա գործադուլ է անցկացնում ընդդեմ երկրում խիստ տնտեսման միջոցառումներ: Հունվարի 20-21-ին բոլոր նավերը կմնան նավահանգիստներում, կղզիների հետ նավով երթեւեկությունը կդադարի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նավաստիները բողոքում են կառավարության՝ կենսաթոշակային բարեփոխումների եւ սոցիալական ապահովագրության ծրագրերի դեմ: Նրանք դեմ են նավաստիների ապահովագրական հիմնադրամը (NAT) վերացնելու կառավարության մտադրությանը, որը Հունաստանում ամենահին, իսկ Եվրոպայում երկրորդ սոցաիալական ապահովագրական հիմնադրամն է»: նավաստիները հայտարարել են, որ այդ հիմնադրամի միջոցներն ու ունեցվածքն ուզում են «գաղանալ եւ փոխանցել բաժնետիրական ընկերությանը»:

Արհմիությունը կառավարության պլանները «սոցիալական ապահովագրական համակարգի ամբողջական փլուզում» է անվանել:

PNO-ի հայտարարությունում նշվում է բողոքի ակցիան ընդլայնելու մտադրության մասին: