Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները պարզել են, որ յուրաքանչյու տան մեջ միջինում 100 հազար միջատ է ապրում՝ սարդեր, թրթուռներ, բզեզներ, մրջյուններ եւ ոջիլներ։ Այս մասին ասված է PeerJ ամսագրում հրապարակված հոդվածում։

Գիտնականներն իրենց հետազոտության ընթացքում ուսումնասիրել են Ռոլի քաղաքի 50 բնակիների տները։ Նրանք հայտնաբերել են 304 ընտանիքներին պատկանող 579 տեսակի միջատ։ Գիտնականները նշում են, որ այդ օրինաչափությունը բնորոշ է աշխարհի երկրների մեծ մասին, փոխանցում է Lenta-ն։