Մեծ Բրիտանիայում 10-ամյա մուսուլման դպրոցականին հարցաքննել են ահաբեկչական ցանցերի հետ կապ ունենալու կասկածանքով։ Դրա համար առիթ է ծառայել անգլերենի դասին թույլ տված սխալը, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով BBC News-ը։
Աշակերտը բնակության վայրը նշելիս թաունհաուսի փոխարեն (terraced house) նշել էր, որ ապրում է ահաբեկիչների տանը (terrorist house)։ Հաջորդ օրը իրավապահները հարցաքննել էին աշակերտին եւ ստուգել նրա համակարգիչը։
Ծնողների խոսքով՝ իրենց ցնցված են եւ դպրոցից ու իրավապահներից ներողություն են սպասում։ Երեխայի ընտանիքում նշել են, որ անգլերենի ուսուցիչը տեղյակ է եղել, որ երեխան ուղղագրության հետ խնդիրներ ունի։
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին։
Ինչպես նշում է The Guardian-ը, 2015թ. Մեծ Բրիտանիան հակաահաբեկչական ռազմավարություն է ընդունել, որի համաձայն՝ տեղական իշխանության մարմինները, դպրոցների եւ բանտերի ներկայացուցիչները ոստիկանությունը պետք է տեղյակ պահեն ծայրահեղականության հնարավոր սպառնալիքի մասին։



























