Հունվարը տարվա այն ամսին է, երբ ամենից շատ են գրանցվում մահացության դեպքերը։ Վերջին հետազոտությունների համաձայն՝ հիմնականում դա պայմանավորված է ցուրտ եղանակների եւ ժառանգականության հետ։

Գիտնականների կարծիքով առկա է նաեւ հոգեբանական գործոնը, քանի որ, որպես կանոն, հունվարը ամենադեպրեսիվ ժամանակահատվածն է։ Մարդկանց մտահոգում են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ տոների վրա ծախսած գումարը, քանի որ ֆինանսական միջոցների սղությունը հատկապես հիշեցնել է տալիս Նոր տարուց հետո, փոխանցում է «Ռոսբալտ»-ը։

Հոգեբանները հունվարը նաեւ համարում են չիրականացած հույսերի ամիս։ Ձմռան գալստյան հետ մարդիկ ինչ-որ ջերմ բանի կարիք են զգում՝ հուսալով, որ Նոր տարին կփոխի իրենց կյանքը։ Սակայն տոներից հետո այդ հույսերն ի դերեւ են ելնում, եւ բուռն խնջույքները մնում են անցյալում, ինչի պատճառով ինքնասպանությունների եւ այլ հիվանդություններից մահացությունների դեպքերն աճում են։