«Մակդոնալդս» արագ սննդի ռեստորանների ցանցը նոր ուտեստ է ներկայացրել՝ շոկոլադե սոուսով պատված կարտոֆիլ ֆրի։ Այս մասին ասված է ընկերության կայքում։ Ուտելիքը ստացել է McChoco անվանումը, փոխանցում է Lenta-ն։
Սոուսը կլինի կաթնային եւ մուգ շոկոլադե։
Նորարարությունը կարող են գնահատել Ճապոնիայի բնակիչները։ Այնտեղ ուտեստը վաճառքի կհանվի հունվարի 26-ին եւ ճաշացանկում կմնա ակցիայի ընթացքում։



























