Գիտնականները ալգորիթմ են ստեղծել, որն ունակ է ավտոմատ կերպով ճառեր ստեղծել քաղաքական գործիչների համար: Աշխատանքի արդյունքների հետ ավելի մանրակրկիտ կարելի է ծանոթանալ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կայքում:

Սովորաբար ամերիկյան իշխանական մարմինների համար գրված քաղաքական ճառերը բավականին նման են իրար: Այդ ճառերը ստանդարտային ձեւաչափ ունեն, նույնատեսակ փաստարկներ ու միատեսակ արտահայտություններ:

Գիտնականների մոտ հարց է ծագել՝ հնարավոր է արդյոք այդ ճառերը ավտոմատ ձեւով գրել, հայտնում է Gazeta –ն:

Հետազոտողներն օգտագործել են ամերիկյան Կոնգրեսի բազմազան քաղաքական ճառերի տվյալների բազան, որպեսզի ստեղծեն ալգորիթմ՝ նման շաբլոններ գրելու համար: Ճառերը տարբերակել են«դեմոկրատական» ու «հանրապետական» , ցանկացած թեմային «կողմ» ու «դեմ» սկզբունքով: Ալգորիթմը հաջորդականությամբ վերլուծել է խոսքերն ու արտահայտությունները, համեմատել դրանք ըստ խոսքի մասերի, հաշվարկել որոշակի խոսքերից հետո այլ խոսքերի հայտնվելու հավանականությունը: Որից հետո համակարգը սկսել է կառուցել բառեր՝ կանխատեսելով արտահայտությունների հնարավոր շարունակությունները ու ընտրելով հնարավոր տարբերակներից մեկը:

Արդյունքները գերազանցել են հետազոտողների բոլոր ակնկալիքները: Ստացվել են շատ կապակցված ու իմաստալի ճառեր: Չնայած լավ արդյունքներին՝ հետազոտողների կարծիքով նման ալգորիթմը հեռանկարային չէ, քանի որ քաղաքական գործիչներն այն չեն օգտագործի իրական ճառեր ստեղծելու համար: Սակայն գիտնականները համարում են, որ նման ալգորիթմը կարող է գործածվել որեւէ այլ տեքստ ստեղծելու համար: Տվյալ ալգորիթմի ելման կոդը հասանելի է բոլորին: