ԱՄՆ Սան Խոսե քաղաքում սիբիրյան հասկի ցեղատեսակի երեք շուն մի կատվի են «որդեգրել», հայտնում է ABC News-ը։ Այս անսովոր ընկերության մասին մամուլում հրապարակումներ էին հայտնվել դեռ  2015թ., սակայն հիմա Լիլոն, Ինֆինիտին, Միկոն եւ Ռոզին նորից հայտնվել են ուշադրության կենտրոնում։

Կատվին գտել էին 3 ամսական հասակում, նա գրեթե սովամահ վիճակում էր։ Տերերը որոշել էին կատվին դնել հասկիների առաջնորդ Լիլոյի մոտ, որը սկսել էր հոգ տանել կենդանու մասին եւ փրկել նրա կյանքը։  Դրա արդյունքում հիմա կատուն կարծում է, որ ինքը շուն է, հայտնում է Gazeta-ն։

Նրա տերերը հայտնում են, որ կատուն փոխառել է շների վարքագիծը, դառել է համարձակ եւ չի վախենում ջրից։