Ռուսաստանի տնտեսությունում իրավիճակի վատթարացումը բացասաբար է ազդում ԵՏՄ ներսում ինտեգրման վրա: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, «Նոր տնտեսական իրողություններ ԵՏՄ երկրների համար. ինչպես հաղթահարել ֆինանսական դժվարությունները» թեմայով քննարկման ժամանակ նշել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ժողովրդատնտեսական կանխատեսման ինստիտուտի փոխտնօրեն, տնտեսական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Շիրովը:
Նրա խոսքով, ԵՏՄ երկրների շուկաներում առեւտրային հավասարակշռության խախտումներ են տեղի ունեցել: Միայն Հայաստանն է, ըստ Շիրովի, որ շարունակում է քիչ թե շատ կայուն փոխարժեք պահպանել:
«Ռուսաստանն արդեն չի կարող դոնոր լինել, որը ֆինանսատնտեսական օգնություն հատկացնի այնպիսի երկրների, ինչպիսին Հայաստանն է: Ինչ վերաբերում է ռուսական տնտեսության հեռանկարներին, սա հերթական ֆինանսական շոկն է, մենք այն պետք է հաղթահարենք»,-ընդգծել է Ալեքսանդր Շիրովը:



























