Մինչեւ բարեփոխումների համաձայնեցված ծրագրի իրականացման մասին վարկատուների առաջին գնահատման ավարտը Հունաստանին Կայունության եվրոպական մեխանիզմի (ESM) կողմից ֆինանսական օգնության նոր տրանշի հատկացում չի դիտարկվում, այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է եվրագոտու երկրների ֆինանսների նախարարների խորհրդի (Եվրախմբի) ղեկավար Յերուն Դեյսելբլումը:
«Ոչ, ես կարծում եմ՝ դա չի դիտարկվում»,- ասել է Դեյսելբլումը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի կուլիսներում:
Հենց Եվրախումբն է կայացնում եվրագոտու կողմից Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին հիմնական որոշումը, եթե երկրի իշխանությունները կատարում են վարկավորման ծրագրի պայմանները:
Հունվարին Եվրախմբի ղեկավարն ասում էր, որ վարկատուների ներկայացուցիչներից ամենայն հավանականությամբ ոչ թե շաբաթներ, այլեւ ամիսներ կպահանջվի՝ Հունաստանում բարեփոխումների ծրագրի առաջին գնահատումն ավարտելու համար: Ընդ որում, որը Հունաստանին ֆինանսական օգնություն հատկացնող ESM-ի ղեկավար Քլաուս Ռեգլինգը նշել է, որ լիկվիդությանը վերաբերող իրավիճակը Հունաստանում կարող է սրվել արդեն փետրվարին:



























