Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը կրկին վերադարձել է 31 դոլարի հոգեբանական նիշին, այդ մասին են վկայում սակարկությունների արդյունքները:
Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է՝ հասնելով 31,06 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղարդում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է հասնելով 30,85 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:



























