Բրազիլիայից դանակով զինված խեցգետնի մասին տեսանյութը մեկ օրվանից էլ պակաս ժամանակում վարակիչ է դարձել` LiveLeak տեսահոսթինգում 95 հազար դիտում հավաքելով:
Տեսանյութում խեցգետինը չանչով դանակ է քարշ տալիս եւ փորձում է փախչել իրեն նկարահանող տղամարդուց: Ենթադրաբար գործողությունը տեղի է ունենում բրազիլական ռեստորաններից մեկում:
Օգտատերերն իրենց մեկնաբանություններում ծովային բնակչին համեմատում են հոլիվուդյան մարտաֆիլմի չարագործի հետ եւ զանգվածաբար կատակներ են անում Բրազիլիայում քրեական իրավիճակի վերաբերյալ, որտեղ նույնիսկ խեցգետինը ինքնապաշտպանության նպատակով ստիպված է իր հետ դանակ քարշ տալ, տեղեկացնում է Lenta-ն:
Տեսանյութը դիտածներից մեկը կատակով նշել է, որ Մեքսիկայում` հանցավորության բարձր մակարդակ ունեցող եւս մեկ լատինաամերիկյան երկրում խեցգետինները փողոցներում զինված են բենզասղոցներով:



























