Նյու Յորքում Archer Halal Live Poultry and Meat Market թարմ մսի խանութից կով է փախել։ Քաղաքի բնակիչները տեսանյութ են նկարահանել, որում երեւում է, թե ինչպես է կենդանին անցնում փողոցը, փոխանցում է Lenta-ն։
Նյու Յորքի ոստիկանության աշխատակիցները կենդանուն կարողացել են բռնել լցակայաններից մեկի մոտ։ Նրանք Twitter-ում լուսանկար են տեղադրել եւ շնորհակալություն հայտնել քաղաքի բնակիչներին համբերության համար։



























