ԱՄՆ Վիսքոնսինի նահանգի բնակիչ Թիմ Ֆրիդը ավելի քան 160 անգամ թույլ է տվել թունավոր օձերին կծել իրեն՝ պատվաստանյութ ստեղծելու համար։ Տղամարդը սկսել է նրանց թույն իր օրգանիզմ ներարկել, որպեսզի իմունիտետ ձեռք բերի, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով The Independent-ը։
«Ես հասկացել եմ, որ դա կարող է օգուտ բերել մարդկությանը։ Շատերն են մահացել այդ խայթոցներից, եւ երբ ես ավարտեմ, իմ պատվաստանյութը կօգնի մարդկանց։ Ես կանգ չեմ առնի, մինչեւ չհասնեմ ցանկալի արդյունքի կամ մահանամ»,- ասել է Ֆրիդը։
Ամերիկացու խոսքով՝ այս պահին իր օրգանիզմն արդեն կարող է հակազդել թույնին առանց բժիշկների օգնության։



























