Ալիշեր Ուսմանովի եւ նրա գործընկերների USM Holdings-ը ամերիկյան Uber տաքսի մեքենաների պատվերի ծառայության ներդրողների թվում է: Այս մասին ՌԲԿ-ին պատմել է հոլդինգին մոտ կանգնած աղբյուրը: USM-ն ամերիկյան սթարթափում մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներդրում է կատարել 2015 թվականի ամռանը:

2015-ի հուլիսին Uber-ը 1 մլրդ դոլար էր ներգրավել, այն դեպքում, երբ ընկերության ամբողջ կապիտալը 51 մլրդ դոլար էր գնահատվում: Ըստ The Wall Street Journal-ի, այդ ժամանակ արդեն ընկերությունում ընդհանուր ներդրումների գումարը գերազանցում էր 5 մլրդ դոլարը:

Ներդրումների ամառային փուլի շնորհիվ Uber-ը 50 մլրդ դոլարի շեմը գերազանցեց 2 տարով ավելի արագ, քան դա հաջողվել էր Facebook սոցիալական ցանցին:

Uber ծառայությունը գլխավորում է աշխարհի ամենաթանկարժեք սթարթափերի վարկանիշը: