Նավթի գներն առաջիկայում կարող են փոքր-ինչ բարձրանալ՝ պահանջարկի աճի պատճառով, սակայն դրանց մակարդակը նախկինի պես լուրջ ռիսկեր է պարունակում համաշխարհային տնտեսության համար: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը:

Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ ունեցած ելույթում նա նաեւ 2016 թվականին 3.4%-ի չափով համաշխարհային տնտեսության աճ է կանխատեսել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով RNS-ը:

«Կարծում ենք, որ 2016 թվականին համաշխարհային տնտեսության աճի մակարդակը չափավոր կլինի»,- ասել է Լագանդը:

ԱՄՀ ղեկավարը նաեւ հավելել է, որ աճի դինամիկան կբարելավվի՝ 2015 թվականի 3.1%-ի փոխարեն 2016-ին կազմելով 3.4%: Միաժամանակ, 2017 թվականին տնտեսության աճը կհասնի 3.6%-ի: