«Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցությունը որոշել է միաձուլվել Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ ստեղծված «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը:

«Հայկական վերածնունդի» տարածած մամուլի հաղորդագրության մեջ ասվում է..

«Հունվարի 23-ին տեղի է ունեցել «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության բարձրագույն ղեկավար մարմնի նիստը և, համաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի 19-րդ և 29-րդ հոդվածների, սահմանված կարգով որոշում է կայացվել «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցությունը վերակազմակերպման միջոցով միաձուլել «Հայկական վերածնունդ միավորում»  կուսակցությանը, որի հիմնադիր համագումարը կկայանա ս.թ. փետրվարի 21-ին»: