Վարորդական իրավունքից զրկված նովոսիբիրսկցի 34-ամյա կինը մեքենայի տակ է գցել Ճանապարհապարեկային ծառայության գումարտակի հրամանատարին եւ նրան մոտ հարյուր մետր տարել է իր Honda Fit-ի կապոտի վրա:
Մեքենան կանգնեցրել էին «Անսթափ վարորդ» օպերացիայի շրջանակում ստուգման համար: Ավտոլեդին փակվել է իր կոմպակտ հեչբեքում, հրաժարվել է ներկայացնել վարորդական իրավունքը եւ փորձել է հեռանալ ոստիկանությունից, բայց ձերբակալվել է: Նա վարորդական իրավունքից զրկվել էր 2015-ին, հենց պատահարի վայրից փախչելու համար:
Տուժած տեսուչին հիվանդանոց են տեղափոխել, տեղեկացնում է «Վեստին»:




























