Գյումրիում ընտանեկան վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Այսօր՝ հունվարի 23-ին, մայրը վիճել է կրտսեր դստեր հետ, խոհանոցային դանակով փորձել հարվածել նրան, սակայն զայրույթի պահին միջամտել է մյուս դուստրը եւ այդ քաշքշոցի ժամանակ դանակի վնասվածք ստացել։
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ վնասվածքը թեթեւ է։ Դեպքով զբաղվում են իրավապահները։




























