Travel and Leisure պարբերականը հրապարակել է հայտնիներին պատկանող հյուրանոցների ցանկը: Ճանապարհորդների համար հանգստի վայրերի ինքնատիպ ուղեցույց է կազմվել, որտեղ կարելի է հանդիպել այս կամ այն աստղին:
Այսպես, դերասան Հյու Ջեքմանն Ավստրալիայի Ոսկե ափի Gwinganna Health Retreat-ի համասեփականատերն է:
Ռոբերտ դե Նիրոյին է պատկանում միանգամից մի քանի հյուրանոց. Nobu Hotel-ը՝ Մանիլայում (որը 2015 թվականին ճանաչվել է լյուքս դասի վատագույն հյուրանոցը) եւ Greenwich Hotel-ը՝ Նյու Յորքում: Բացի այդ, դերասանը Nobu Hospitality Group-ի համասեփականատերն է, որում ներառված են 32 ռեստորաներ եւ 9 հյուրանոցներ աշխարհի տարբեր վայրերում:
Ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի երկրպագուները կարող են հանգստանալ Բելիզում, Իտալիայում, Գվատեմալայում կամ Արգենտինայում գտնվող նրա 5 հանգստավայրերից մեկում: Բացի այդ, նա խաղողի երկու այգի, ռեստորան եւ կինոստուդիա ունի:
Տնտեսող զբոսաշրջիկները կարող են իջեւանել ավելի էժան՝ Big Sleep հյուրանոցային ցանցում, որի գլխավոր ներդրողը Ջոն Մալկովիչն է: Հյուրանոցները գտնվում են Քարդիֆում, Չելթնեմում, Իսթբորնում:
Ըստ Lenta-ի, ցանկում հիշատակվում է նաեւ Բելիզի Blackadore Caye հանգստավայրը: 2018 թվականին այստեղ բացվելու է Լեոնարդո դի Կապրիոյի հյուրանոցը: Դերասանը մտադիր է շքեղ էկոհանգստավայր ստեղծել, ինչի համար 1.75 մլն դոլարով մի ամբողջ կղզի է գնել:




























