Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճել են:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,5 տոկոսով՝ հասնելով 32,35 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսների արժեքն աճել է 0,75 տոկոսով՝ հասնելով 32,42 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Այսպիսով, նավթը վերադարձել է հունվարի 11-ի գներին:



























