Ուկրաինայի Օդեսայի  մարզի ղեկավար Միխայիլ Սահակաշվիլին Facebook-ի իր էջում կողմ է արտահայտվել Ուկրաինայում շահումով խաղերի օրինականացմանը:

«Երեկ Օդեսայի ոստիկանությունն արդեն որերորդ անգամ անօրինական գործող խաղատուն է փակել, իսկ Ուկրաինայի շատ այլ վայրերում պետական մարմինները պարզապես ոչնչացնում են դրանք: Սա այն մասին է, թե որքան հսկայական վնասներ է կրում պետությունը՝ չօրինականացնելով շահումով խաղերի բիզնեսը: Այդ փողերը հոսում են ընդհատակյա հաստատություններ, հարեւան Բելառուս, Վրաստան, այլ հարեւան երկրներ, որտեղ մեկնում են խաղալու սեր ունեցող ուկրաինացիները»,-գրել է նա:

Սահակաշվիլին կոչ է արել շահուվո խաղերը ներառել հստակ օրենսդրական շրջանակների մեջ եւ դրանից ստացվող եկամուտներն ուղղել ճանապարհների եւ այլ ենթակառուցվածքների զարգացմանը: