Գերմանիայում ֆինանսական հոսքի բաշխումը ծայրահեղ անհամաչափ է մնում։ Այս մասին ասված է հունվարի 25-ին հրապարակված զեկույցում, որը կազմվել է Գերմանիայի աշխատանքի նախարարության տվյալների հիման վրա։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ընտանիքների 10 տոկոսը 2013թ. տնօրինել է զուտ կապիտալի 52 տոկոսը, ընդ որում, 1998թ. խոսքը 45.1 տոկոսի մասին էր։ Միաժամանակ առավել ապահովված ընտանիքների 50 տոկոսը միասին տնօրինում են զուտ կապիտալի միայն 1 տոկոսը, հայտնում է Deutsche Welle-ն։
Հաշվի առնելով այդ դինամիկան՝ Ձախերը Բունդեսթագում պահանջել են փոխել քաղաքական գիծը։ «Գերմանիայում բեւեռացում է նկատվում, ինչը կարելի է հասկանալ պաշտոնական տվյալներից»,- ասել է Ձախերի ներկայացուցիչ Սաբինե Ցիմերմանը, որն առաջարկել է միլիոնատերերի համար հատուկ հարկ սահմանել։
Նշենք, որ Oxfam բարեգործական ընկերության վերջին հետազոտությունները ցույց էին տվել, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց 62 տոկոսը տնօրինում է նույն գումարը, ինչ որ ունի աշխարհի ամենաաղքատ բնակչության կեսը։




























