Հունվարի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Քամին՝ հյուսիս-արեւմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ, առանձին շրջաններում` բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը 26-28-ին կնվազի 13-15 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունվարի 26-ին սպասվում է ձյուն: Գիշերը մայրաքաղաքում կլինի -8-10, ցերեկը՝ -3-5 աստիճան:

Շրջաններում օդի ջերմաստիճանը.

Շիրակում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -7-12,

Կոտայքում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -7-12,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -7-12,

Լոռիում՝ գիշերը՝ -13-18, ցերեկը՝ -6-10,

Տավուշում՝ գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -3-7,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -7-12,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -7-11, ցերեկը՝ -2-5,

Արմավիրում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ -2-5,

Արարատում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ -2-5,

Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -7-12,

Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ -2-5,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ 0-3,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -2-5,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ 0-3։