ԵԽԽՎ-ն հույս ունի շարունակել Ռուսաստանի հետ երկխոսությունը, սակայն արձանագրում է Ղրիմի հարցով տարաձայնությունների առկայության փաստը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԵԽԽՎ հոլանդացի պատգամավոր Պիտեր Օմթզիգթին։
«Հուսամ, որ Ռուսաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջեւ երկխոսությունը կշարունակվի»,- ասել է նա։
Միաժամանակ պատգամավորը նշել է, որ Ղրիմի շուրջ տարաձայնությունները պահպանվում են։ Օմթզիգթը հիշեցրել է, որ ՌԴ պատվիրակությունը հնարավորություն ունի մասնակցել Ասամբլեայի աշխատանքներին։
Նշենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանից առաջ ռուսական կողմը չէր ներկայացրել պատվիրակության լիազորությունների հաստատման փաստաթղթերը եւ հայտարարել էր, որ բաց է թողնելու նստաշրջանը։ Մոսկվան մտադիր է Ասամբլեա վերադառնալ 2014 եւ 2015թթ. Ղրիմի հարցում իր դիրքորոշման պատճառով կորցրած լիազորությունները վերականգնելուց հետո։




























