«Հայաստանի ագրարային» կուսակցությունը հունվարի 24-ին որոշում է կայացրել միաձուլվել «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը, որի հիմնադիր համագումարը կկայանա ս.թ. փետրվարի 21-ին:
«Հայկական վերածնունդի» տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Հունվարի 24-ին տեղի է ունեցել «Հայաստանի ագրարային» կուսակցության բարձրագույն ղեկավար մարմնի նիստը, որի ընթացքում, հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանրագույն իրավիճակը եւ նպատակ հետապնդելով միասնական ուժերով վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի պետական եւ հանրային կյանքի բոլոր բնագավառներում առաջընթաց զարգացման համար, համաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի 19-րդ եւ 29-րդ հոդվածների, սահմանված կարգով որոշում է կայացվել լուծարել «Հայաստանի ագրարային» կուսակցությունը վերակազմակերպման միջոցով միաձուլել «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը, որի հիմնադիր համագումարը կկայանա ս.թ. փետրվարի 21-ին»:




























