Երեւանի դպրոցները արձակուրդների ավարտի նախօրեին կապահովվեն անհրաժեշտ ջերմային ռեժիմով: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ հունվարի 25-ին, հերթական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին արձակուրդների ավարտի նախօրեին նշված հաստատություններում ապահովել անհրաժեշտ ջերմային ռեժիմ: