ԱՄՆ Մորգթաուն քաղաքում ոտաբոբիկ աղջիկը՝ հագին միայն շապիկ, փողոց է դուրս եկել «Ջոնաս» ձնաբքի ժամանակ։ Աղջկա անունը հայտնի չէ։ Տեսանյութը Twiter-ում տեղադրել է  Chandlar Fowler անունով օգտատերը։

«Ամենավատ ստորացումը, որը տեսել էր «Ջոնաս» ձնաբուքը»,- մեկնաբանել է նա։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է աղջիկը մի ոտքից մյուսի վրա հենվում՝ ասես ինչ-որն բան որոնելով, փոխանցում է Lenta-ն։

Թե ինչու էր աղջիկը կիսամերկ հայտնվել փողոցում, հայտնի չէ։

Նշենք, որ ԱՄՆ արեւելյան ափերին հունվարի 22-ից սաստիկ ձնաբուք է մոլեգնել։ Մի շարք նահանգներում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել։ Օդերեւութաբանները հայտնում են, որ ձնաբուքը շարժվում է Մեծ Բրիտանիայի ուղղությամբ։