Ոստիկանության Անիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի բնակիչ, 56-ամյա Ռոբերտ Վարազդատի Մանուկյանը, որը հունվարի 18-ին տնից դուրս է եկել եւ նրա գտնվելու վայրի վերաբերյալ հարազատները մինչ օրս տեղեկություն չունեն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ռոբերտ Մանուկյանի արտաքին նկարագիրն է. հասակը` մոտ 160 սմ, միջին կազմվածքով, դեմքը` կլորավուն, մազերը` ալեխառն:

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել ոստիկանության Անիի բաժին՝ 010-59-06-65, 0242-2-25-41 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02: