Ռուսաստանը հերքել է Սիրիայի Էլ Ղամիշլիի շրջանում նոր ավիաբազա ստեղծելու ծրագրեր ունենալու մասին տեղեկությունները: Այս մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսական ռազմական օդանավերի համար ոչ մի «նոր» ավիաբազա կամ լրացուցիչ «ցատկի» օդանավակայան Սիրիայի տարածքում չկա եւ չի նախատեսվում ստեղծել»,-ասել է նա:

Կոնաշենկովի խոսքով, «դրա վերաբերյալ բրիտանական The Times պարբերականում հրապարակված հորինվածքները դիլետանտական ֆարս են, կամ Էլ Ղամիշլիի շրջանի սահմանին Թուրքիայի կողմից խոշոր զորքերի տեղաշարժը քողարկելու անհաջող փորձ»: