Վանաձորում այսօր՝ հունվարի 25-ին, 75-ամյա կնոջ դի է հայտնաբերվել՝ իր բնակարանում ընկած:

Կինը՝ Ջուլիետա Սահակյանը բնակվելիս է եղել քաղաքի Չուխաջյան փողոցի  թիվ  26 շենքի 12 հասցեում: Նրա աղջկա ամուսինը ահազանգել է փրկարարական ծառայություն, ասել, որ կինը չի արձագանքում դռան թակոցներին ու պատասխանում հեռախոսազանգերին,  դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքի հատակին հայտնաբերել Ջուլիետա Սահակյանի դին: