Հունվարի 23-ին, ժամը 16-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել եւ ՔՀԳՎ բերման են ենթարկել 1990 թ. ծնված Թադեւոս Թ.-ին։
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2015 թ. հոկտեմբերի 13-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 116 հոդվածի /ծեծ/ 2-րդ մասի Ա կետի մեղադրանքով:




























