Հունվարի 25-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ-ի 16 նոր փոխնախագահ է ընտրվել, որոնց թվում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Ինչպես տեղեկացնում է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքը, կառույցի փոխնախագահներ են ընտրվել Վլոդզիմեժ Բեռնացկին (Լեհաստան), Աքսել Ֆիշերը (Գերմանիա), Ռոջեր Հեյլը (Միացյալ Թագավորություն), Ադել Գամբարոն (Իտալիա), Մարիա Գուսենինան (Ֆինլանդիա), Թեդո Ջափարիձեն (Վրաստան), Մայքլ Աասթրափ Ջենսենը (Դանիա), Աննետա Կավվադիան (Հունաստան), Թալիփ Կյուչջանը (Թուրքիա), Մերիտցել Մատեուն (Անդորրա), Հերմինե Նաղդալյանը (Հայաստան), Զսոլտ Նամեետը (Հունգարիա), Ալեքսանդր Նիկոլոսկին (նախկին հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն), Ռիա Օօմեն-Ռույտեն (Նիդերլանդներ), Ռենե Ռուկեն (Ֆրանսիա), Ինգյերդ Շուն (Նորվեգիա): Ալբանիայից, Մոլդովայի Հանրապետությունից, Ռուսական Դաշնությունից եւ Իսպանիայից փոխնախագահների տեղերը թափուր են մնացել:
Նշենք, որ ԵԽԽՎ-ի 20 փոխնախագահներն ընտրվում են ամեն նստաշրջանի սկզբին եւ այդ պաշտոնում մնում են մինչեւ հաջորդ նստաշրջանի բացումը:




























