ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Անտառամուտ-Վահագնաձոր, Տաշիր-Պրեվոլնոյե, Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները եւ Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Տաշիր-Լեռնահովիտ, Ֆանտան-Ջրաբեր,  Հրազդան-Հանքավան, Շիրակի եւ Սյունիքի, ինչպես նաեւ Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները, Գոգավան, Շենավան, Շիրակամուտ համայնքները:

Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի քաղաքներում, Սյունիքի, Արագածոտնի եւ Վայոց Ձորի մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում եւ Սարավանում բուք է:

Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին եւ Դիլիջանի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետեւանքով նշված ավտոճանապարհը երթեւեկելի է միակողմանի:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: