ՀՅԴ-ն նախարարական պորտֆելների մասին իշխանության հետ կխոսի համագործակցության սկզբունքները համաձայնեցնելուց հետո։ Այս մասին հունվարի 25-ին լրագրողներին ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
Նրա խոսքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ նոր Ընտրական օրենսգրքի շուրջ համագործակցության միջոցները եւ Սահմանադրության փոփոխությունից բխող մյուս խնդիրները։ Միաժամանակ նա նշել է, որ ՀՅԴ-ն իրեն պատասխանատու է համարում երկրում փոփոխությունների համար եւ չի կարող կողքից դիտել։ «Մենք, ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, չենք հրաժարվում պատասխանատվությունից։ Դա շատ կարեւոր է ներկային բարոյա-հոգեբանական մթնոլորտի պարագայում։ Երբ ավարտենք բանակցություններն այց հարցով, այն ժամանակ էլ կարող է խոսք գնալ իշխանությունում տեղ ունենալու մասին»,- նշել է Վարդանյանը։




























