Սեդա Ազնավուրը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նախագահի պատասխանը, որը նրան փոխանցել է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։
Նախագահի նամակում մասնավորապես նշվում է. «Սիրելի Սեդա, իմ թանկագին ընկեր, սիրով ծանոթացա Ձեր գրառմանը։ Ես նույնպես հույս ունեմ, որ Վարդան Պետրոսյանը ուժ կգտնի եւ կօգնի մեզ անցնելու ներման գործընթացի բարդ ճանապարհով, որպեսզի հնարավորին արագ այս հարցը կարգավորի։ Լավագույն ցանկություններով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան»։
Հիշեցնենք, որ Սեդա Ազնավուրը իր խնդրանքը հրապարակել էր ֆեյսբուքյան իր էջում։




























