Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Համառուսական ժողովրդական ճակատի միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ խոստովանել է, որ մինչեւ հիմա պահպանում է ԽՄԿԿ անդամության տոմսը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

«Չեմ կարող ասել, որ այդքան գաղափարական կոմունիստ եմ եղել: Ամեն դեպքում, դրան շատ զգույշ էի վերաբերվում: Ի տարբերություն շատերի՝ ես դեն չեմ նետել, չեմ այրել կուսակցական տոմսս»,- ասել է նա:

Պետության ղեկավարը նաեւ նշել է, որ իրեն շատ էին դուր գալիս եւ մինչեւ հիմա դուր են գալիս կոմունիստական, սոցիալիստական գաղափարները: Նա հայտարարել է, որ Կոմունիզմի կառուցման խորհրդային օրենսդիրն իր գաղափարական բովանդակությամբ Աստվածաշունչն է հիշեցնում, սակայն «այդ հրաշալի գաղափարների կյանքի կոչումը երկրում հեռու էր այն ամենից, ինչ ուտոպիստ-սոցիալիստներն էին շարադրում»: