Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Համառուսական ժողովրդական ճակատի միջտարածաշրջանային համաժողովում հայտարարել է, որ այնպիսի հարցերի, ինչպիսին է Լենինի մարմնի հուղարկավորությունը, հարկավոր է զգուշորեն մոտենալ՝ հանրությանը չպառակտելու համար:

«Ինչ թվում է՝ հարկավոր է դրան (վերահուղարկավորմանը) շատ զգույշ մոտենալ, որեւէ քայլ չձեռնարկել՝ հանրությանը չպառակտելու համար: Հակառակը, հարկավոր է միավորել նրան»,- հայտարարել է ՌԴ նախագահը:

Ըստ ՏԱՍՍ-ի, Լենինին վերաբերող հարցը Պուտինին ուղղել է համաժողովի մասնակիցներից մեկը: