«Այաքսի» եւ «Վիտեսի» երիտասարդական թիմերի հանդիպման ժամանակ ամստերդամցիների 23-ամյա կիսապաշտպան Էվանդեր Սնոյի սիրտը դադարել է բաբախել: Բժիշկներին հաջողվել է արհեստական շնչառության եւ սրտի փակ մերսման միջոցով փրկել Սնոյի կյանքը: Նա անիջապես տեղափոխվել է հիվանդանոց: AP-ն հաղորդում է, որ ֆուտբոլիստի վիճակը կայուն է: