Եվրահանձնաժողովը փոփոխություններ է նախապատրաստել օրենսդրության մեջ, որոնք թույլ կտան բացահայտել Եվրոպայում «Գազպրոմի» կոմերցիոն պայմանագրերի մասին տեղեկությունները։ Այս մասին հունվարի 26-ին գրում է «Կոմերսանտ»-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ կա 2 օրինագիծ, որոնք պետք է բազային փաստաթղթեր դառնան ԵՄ էներգետիկ միության համար։ Դրանցից մեկը նվիրված է էներգետիկայի ոլորտում համաձայնագրերի մասին տեղեկությունների փոխանակման, իսկ մյուսը՝ գազային մատակարարումների անվտանգությանը։
Եթե ընդունվի առաջին օրինագիծը, ԵՄ երկրներին կարգելեն էներգետիկ ոլորտում առանց Եվրահանձնաժողովի համաձայնության միջկառավարական համաձայնագրեր կնքել։ Ընդ որում, այդ փաստաթուղթը ԵՄ բոլոր անդամներին կպարտադրի 3 ամսվա ընթացքում Եվրահանձնաժողովին տեղեկություն տրամադրել գործող միջկառավարական համաձայնությունների մասին։
Նորամուծությունը չի վերաբերում առեւտրային համաձայնություններին, ինչի կապակցությամբ Բրյուսելը մտադիր է ԵՄ սահմաններից դուրս բոլոր գազ մատակարարող գործընկերներին տվյալներ տրամադրել երկարաժամկետ համաձայնագրերի մասին։ Նրանք պետք է բացահայտեն պայմանագրի ժամկետը, գազի մատակարարման ծավալները եւ դրանց մատակարարման դադարեցման պայմանները։
Եվրահանձնաժողովը այս որոշումը բացատրում է Ռուսաստանից մատակարարվող գազի ընդհատումների սպառնալիքով։



























