Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքը հունվարի 26-ին Լոնդոնի CE Futures բորսայում 30 դոլարից էժանացել է։ Brent տեսակի նավթի մարտի մատակարարումները վաճառվում են 29.83 դոլարի սահմաններում։ Իսկ WTI տեսակի նավթի մեկ բարելը Նյու Յորքի բորսայում արժի 29.58 դոլար մեկ բարելի դիմաց, փոխանցում է Lenta-ն։

Նավթի գների անկումը պայմանավորված է Չինաստանում էներգառեսուրսների սպառման վիճակագրության հրապարակումով, որը վկայում է, որ սպառման տեմպը նվազել է մինչեւ 2009թ. գրանցած ցուցանիշը։ Բացի այդ գների վրա իրենց ազդեցությունն են թողել նավթագազային ոլորտում ներդրումները պակասեցնելու մասին Սաուդյան Արաբիայի նավթարդյունահանող Saudi Arabian Oil Co. ընկերության հայտարարությունը։