Հունվարի 24-ին, առավոտյան ժամը 6-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները 16-րդ թաղամասի թիվ 45 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 18-ամյա Դավիթ Խ.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա Ֆուչիկի փողոցի թիվ 19 շենքի բակում կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից գողացել է շարժիչի ծածկը, դիմացի լուսարձակները եւ դիմացի պլաստմասսե վահանակը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:




























