Սխալ է մի շարք քաղաքական գործիչների ձգտումը՝ ահաբեկչության դեմ հավաքական պայքարը կապել Սիրիայում ռեժիմի փոփոխության հետ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղրոդում է «ՌԻԱ նովոստին»:
«Եթե մենք բոլոր գործընթացներում ապահովենք ներգրավվածությունը, երբ իրավիճակի վրա ազդող բոլոր խաղացողները չպետք է մեկուսացվեն, այլ պետք է հրավիրվեն բանակցային սեղանի շուրջ, դա հենց կլինի աշխարհում, համաշխարհային քաղաքականության ու տնտեսության մեջ նոր իրողությունները հաշվի առնելու անհրաժեշտության արտահայտություն»,-հայտարարել է Լավրովը:
Նրա խոսքով, այս մոտեցումը կիրառե;ի է շատ ժամանակակից ճգնաժամերի կարգավորման համար, այդ թվում ահաբեկչության դեմ համատեղ պայքարում:
«Երբ փորձում են այդ պայքարի հավաքականությունը պայմանավորել գործին չառնչվող բաներով, ասենք՝ դուք համաձայնեք Սիրիայում ռեժիմի փոփոխությանը, այդ դեպքում մենք կսկսենք իսկապես, համատեղ պայքարել ահաբեկչության դեմ եւ համակարգել մեր գործողությունները: Սա, արդեն, ես կարծում եմ, մեծ սխալ է այն քաղաքական գործիչների կողմից, որոնք նման նման տեսակետ ունեն»,-ասել է Լավրովը:



























