Մոսկվան պատրաստ է չեղարկել Վրաստանի հետ վիզային ռեժիմը, սակայն դա քննարկելը տարօրինակ կլինի, քանի դեռ երկրների միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք պատրաստ ենք անվիզա ռեժիմի հեռանկարին, սակայն մի փոքր տարօրինակ է, որ դա քննարկել մի ժամանակաշրջանում, երբ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, որոնք խզել ենք ոչ մենք»,- ասել է Լավրովը։



























