Մոսկվայի բորսայում այսօր՝ հունվարի 26-ին, դոլարն ու եվրոն էականորեն թանկացել են, ռուբլին թուլանում է նավթի գների հետ միասին:
Դոլարով առաջին գործարքները տեղի են ունեցել 81,25-81,96 ռուբլի միջակայքում, որից 1,5 րոպե անց փոխարժեքը հասել է 81,69 ռուբլու: Եվրոյի փոխարժեքը գործարքների սկզբում կազմել է 88,86 ռուբլի:
Դոլարի փոխարժեքը բորսայում 3,89 ռուբլով ավելի է գործող պաշտոնական փոխարժեքից, իսկ եվրոյի փոխարժեքը՝ 4,7 ռուբլով:
Ռուբլու արժեզրկումը նավթի համաշխարհային գների կտրուկ անկման հետեւանք է, նշում են փորձագետները: Այսօր՝ հունվարի 26-ին, առավոտյան ժամը 10.00-ին Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 3 տոկոսով՝ հասնելով 29,5 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Նախօրեին այդ ցուցանիշը հասել էր 32,7 դոլարի:
Շուկան սպասում է ԱՄՆ-ում նավթի պաշարների մասին տվյալների հրապարակմանը, որը տեղի է ունենալու այսօր՝ Երեւանի ժամանակով 19.30-ին: Վերլուծաբանների խոսքով, որոնց հետ զրուցել է Bloomberg-ը, նավթի ապրանքային պաշարներն աճել են 4 մլն բարելով:



























