Վլադիմիր Պուտինի անձնական կյանքը խոսակցության առարկա չէ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե երբ է Ռուսաստանը տեսնելու նոր առաջին տիկնորը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Ես չեմ պատրաստվում խախտել ավանդույթները եւ խոսել նախագահի անձնական կյանքի մասին: Մենք դա չենք արել եւ չենք անելու»,-պատասխանել է Պեսկովն այն հարցին, թե արդյոք Պուտինը անձնական կյանքը կարգավորելու պլաններ ունի՝ կապված իր նախկին կնոջ ամուսնության մասին լրատվամիջոցների տեղեկությունների հետ:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ ՌԴ նախագահի նախկին կինը՝ Լյուդմիլան, ամուսնացել է: Պուտինը ժամանակին պատասխանելով հարցին, թե երբ երկիրը կտեսնի նոր առաջին տիկնոջը, պատասխանել էր, որ սկզբում պետք է ամուսնացնի նախկին կնոջը, հետո միայն մտածի իր մասին:



























